Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի

Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի
23.10.2026 | 18:02



Այսօրվա խորհրդարանը միջանկյալ փուլ է՝ մինչև առաջիկա արտահերթ ընտրություն։

Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը լրջորեն է պատրաստվում 2027-ին խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելուն, և որպեսզի ՔՊ -ն ստանա 55%-ից ավելի ձայն ու կազմի սահմանադրական մեծամասնություն, հիմա պետք է կարողանա հնարավորինս սիրելի դառնալ ժողովրդին։

Դրա համար գյուղերի փողոցներն են ասֆալտապատում, դպրոցների նորոգումը ավելի մեծ թափով են անում, նույնիսկ որոշ ՔՊ-ական չինովնիկների են ձերբակալում, ցույց տալու համար, թե իրենք արդար են։

Իհարկե, այդ ընթացքում էլ պետական բյուջեից հսկայական գումարներ են գողանում, բայց կարևորը ժողովրդի աչքին թոզ փչելն է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները համոզված են, որ ժողովուրդը անդեմ և անսկզբունք զանգված է։

Այս ամենը բեմադրություն է ժողովրդին սիրաշահելու համար։

Ու երբ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, անմիջապես կցրի գործող ԱԺ-ն ու նոր ընտրություններ կնշանակի։

Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի։

Ընդդիմադիր հիմնական ուժերն ուղղակի պարտավոր են պատրաստվել 2027-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3885

Մեկնաբանություններ